«ՎՈՅԱԺ 30». 1000 ՄԲ ինտերնետ`1500 դրամով. 70-ից ավել երկիր քո շուրջը

«ՎՈՅԱԺ 30». 1000 ՄԲ ինտերնետ`1500 դրամով. 70-ից ավել երկիր քո շուրջը

«ՎՈՅԱԺ 30». 1000 ՄԲ ինտերնետ`1500 դրամով/Ակտիվացում «My Viva» հավելվածով

 

Ամառն արձակուրդների ամենաթեժ շրջանն է, և շատերը նախընտրում են հանգիստն անցկացնել արտերկրում: Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս ապահովել ինտերնետ հասանելիություն, ինչպե՞ս կապի մեջ մնալ մտերիմների ու գործընկերների հետ հայրենիքից դուրս ճամփորդելու ընթացքում։ Ո՞րն է ամենահարմար, ամենաշահավետ և ամենահուսալի տարբերակը։

 

Ամենատարածվածը շարունակում է մնալ ռոումինգը, որը Viva-ի բաժանորդների համար դարձել է էլ ավելի հասանելի՝ «ՎՈՅԱԺ 30» ծառայության շնորհիվ։ Այսուհետ ծառայությունը հնարավոր է ընդամենը մի քանի վայրկյանում ակտիվացնել «My Viva» հավելվածի միջոցով։

 

Հիշեցնենք, որ ներառող «ՎՈՅԱԺ 30» ծառայությունը Viva-ի բաժանորդները կարող են ակտիվացնել ընդամենը 1500 դրամով։ Այն կարելի է օգտագործել 30 օրվա ընթացքում։

 

«ՎՈՅԱԺ 30» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգ ծառայությունը: Դրա համար նախ պետք է ներբեռնել «My Viva» հավելվածը Google Play-ից կամ Apple Store-ից:

 

«My Viva» հավելվածը ներբեռնելուց հետո պետք է հաջորդաբար կատարել հետևյալ քայլերը.

  1. մուտք գործել «Ռոումինգ» բաժին,
  2. ակտիվացնել ծառայության կարգավիճակը,
  3. ընտրել «ՎՈՅԱԺ» ծառայությունը,
  4. ընտրել «ՎՈՅԱԺ 30» և ակտիվացնել այն։

 

Կարևոր է իմանալ, որ՝

  • Ռոումինգում գտնվելիս «My Viva» հավելվածը թույլ է տալիս ԱՌԱՆՁԻՆ տեսնել «ՎՈՅԱԺ 30» ծառայության և սակագնային հիմնական փաթեթի շրջանակներում հատկացված ինտերնետի ընդհանուր և սպառած ծավալները:

 

  • Արտերկրում գտնվելու ժամանակ «My Viva» հավելվածից օգտվելիս ինտերնետի սպառման համար ԳՈՒՄԱՐ ՉԻ ԳԱՆՁՎՈՒՄ: 

 

«Որակյալ սպասարկումը չի սահմանափակվում մատուցվող ծառայությունների որակով, այն նաև ենթադրում է այդ ծառայությունների կիրառ։ «My Viva» հավելվածը ինքնասպասարկման բազմաբնույթ գործիք է, որով հաճախորդը կարող է ծանոթանալ ծառայությանը, բաժանորդագրվել, ստուգել ծառայության կարգավիճակն ու ծավալը կամ դադարեցնել բաժանորդագրությունը: Մասնավորապես, «My Viva» հավելվածի միջոցով հաճախորդները կարող են ակտիվացնել «ՎՈՅԱԺ 30»-ը և ծառայությունից օգտվելիս հետևել դրա կարգավիճակին ու ինտերնետի սպառմանը, լիցքավորել հաշիվը և կատարել վճարումներ: «My Viva»-ն անձնական հաշիվ է, որի միջոցով հաճախորդը մեկ «լուսամուտ»-ից ստանում է տեղեկատվություն իր կողմից օգտագործվող ապրանքների և ծառայությունների մասին», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

 

Խորհուրդներ ինտերնետ ռոումինգից օգտվողներին

Վերջում մի քանի խորհուրդ Viva-ից՝ ռոումինգի ընթացքում մեգաբայթերը խնայելու և գերվճարումներից խուսափելու համար։ Անիմաստ ծախսերից խուսափելու համար անհրաժեշտ է նախօրոք պատրաստվել ճանապարհորդությանը

 

  • ներբեռնել «My Viva» հավելվածը,
  • ճանապարհորդությունից առաջ անջատել ավտոմատ թարմացումները և սինխրոնացումները հավելվածների ավտոմատ թարմացումները շատ ինտերնետ են սպառում:
  • նախքան Ձեր ճանապարհորդությունը մտածե՛ք, թե ինչ ծառայություններից եք օգտվելու. քարտեզներ, աուդիո ուղեցույցներ, հյուրանոցների և ավիատոմսերի ամրագրման ծառայություններ, փոխարժեքի հաշվիչ, տաքսի ծառայություն: Նախապե՛ս ներբեռնեք բոլոր անհրաժեշտ հավելվածները:

 

Ռոումինգ ծառայությունը նաև կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով *121*1# հրահանգը, ապա «ՎՈՅԱԺ 30» ծառայության համար՝ *107*1# հրահանգը։ Այս հնարավորությունից կարող են օգտվել կանխավճարային և հետվճարային ֆիզիկական անձ բաժանորդները, ինչպես նաև հետվճարային ասոցիացված բաժանորդները։

 

Հաշվեկշռի և ծառայության կարգավիճակի ստուգում՝ *107*3#։

 

Viva՝ 70+ երկիր քո շուրջը։