Մարս մոլորակի վրա հին սառցադաշտերի հետքեր են հայտնաբերվել

Մարս մոլորակի վրա հին սառցադաշտերի հետքեր են հայտնաբերվել

Մարս մոլորակի վրա հայտնաբերվել են վաղնջական շրջանի սառցադաշտերի հետքեր։ Այս մասին հայտնում է Nature Geoscience հանդեսը։ Գիտնականները կարծում են, որ իր ձեւավորման նախնական փուլում Կարմիր մոլորակը ծածկված է եղել սառցադաշտերի ցանցով։ Համեմատելով Մարսի լուսանկարները Դեւոն կղզու մակերեւույթի լուսանկարների հետ հատուկ մեթոդով, գիտնականները նկատել են, որ առկա է ռելիեֆային նմանություններ, մասնավորապես՝ գրեթե նույնական սառցադաշտային հետքեր։ Սա նշանակում է, որ Մարսի վրա եղել է ջուր եւ ցուրտ կլիմա։ Դա մոտավորապես 3,6 միլիարդ տարի առաջ է եղել, երբ մոլորակը ըստ այս բացահայտումների, հարմար է եղել, որպեսզի վերջինիս վրա զարգանա կյանքը, սակայն կյանքի առկայության ուղղակի հետքեր դեռ չի հայտնաբերվել։