Ինչու է Քամալա Հարիսը քիչ շփվում ԶԼՄ-ների հետ

Ինչու է Քամալա Հարիսը քիչ շփվում ԶԼՄ-ների հետ

ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը շատ հարցեր է առաջացնում իր վարքագծով՝ նա ամեն կերպ փորձում է խուսափել ԶԼՄ-ների հետ շփումներից։ Այս մասին գրում է The New York Post (NYP) հանդեսը։ Համաձայն հրապարակման, հոգեբանները կարծում են, որ Հարիսը հնարավոր է՝ տառապում է ինքնակոչության համախտանիշով, որը դրսեւորվում է անհարկի հռհռոցով, ծիծաղով, տագնապայնությամբ, ձեռքերի անկանոն շարժումներով եւ այլն։ Ինքնակոչության համախտանիշն առաջին անգամ նկարագրել է հոգեբան Պաուլինա Կլանսը՝ 1978 թվականին։ Նման համախտանիշ ունեցողների մոտ կա հաստատ համոզմունք, որ իրենց հաջողությունը կախված է բացառապես պատահականությունից, արտաքին սխալմունքից, անձնական համակրանքից կամ ջանասեր աշխատանքից, սակայն ոչ երբեք մտավոր կարողություններից ու հմտություններից։ Այդ համախտանիշը հաճախ դրսեւորվում է մարդկանց համար նոր իրավիճակներում, նոր դեր ստանձնելիս, կարիերայի սկզբում, ինչը լիովին համապատասխանում է Քամալա Հարիսի ցանկությանը։ Սակայն բոլոր փորձագետները չէ, որ Հարիսի վարքագծի նման մեկնաբանության հետ համաձայն են։ Որոշ քաղաքագետներ էլ կարծում են, որ Հարիսի՝ ԶԼՄ-ների հետ շփվել չուզենալը մաս է կազմում նրա նախընտրական ռազմավարության, որը միտված է որոշակի իմիջի ստեղծմանը եւ ապահովագրում է նրան լրագրողների հնարավոր անհարմար հարցերից։ Սրան հակառակ, Հարիսի մրցակից Դոնալդ Թրամփը նույն ժամանակահատվածում երեք անգամ ավելի շատ հարցազրույցներ է տվել, ինչը վկայում է, որ Թրամփը հակառակը՝ սիրում է շփվել լրագրողների հետ։ Շատ մասնագետներ էլ կարծում են, որ այս հակադրությունը կարող է վնասել Քամալա Հարիսի նախընտրական արշավին եւ գտնում են, որ նա պետք է ավելի բաց երկխոսություն սկսի հասարակության հետ։