«Հրապարակ». Բուժաշխատողների շրջանում խուճապ է

«Հրապարակ». Բուժաշխատողների շրջանում խուճապ է

Բուժաշխատողներից ահազանգ ենք ստանում, որ պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվել, եւ հատկապես շեշտում են, որ պետք է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Ասվում է նաեւ, որ դա առողջապահության նախարարության հրահանգն է, եթե ոչ, ապա կզրկվեն աշխատանքից։ Բանն այն է, որ այս պատվաստանյութի ժամկետը մայիսի 31-ին լրանում է, եւ իշխանությունն ամեն ինչ անում է, որ այն «նաղդի» բնակչության վրա, որ իրեն չմեղադրեն պետական միջոցները փոշիացնելու մեջ։ Իսկ բուժաշխատողների շրջանում խուճապ է, քանի որ այդ պատվաստանյութի կողմնակի էֆեկտների մասին շատ է խոսվում։