Դատավորներից մեկը Ջհանգիրյանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան

Դատավորներից մեկը Ջհանգիրյանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան

Դատավորներից մեկը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պարտավորեցնելու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որ դադարեցնի ԲԽԴ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները:Այս մասին խորհրդարանում հայտնեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Նաեւ հավելեց, որ  Ջհանգիրյանը կատարում է իր աշխատանքը՝ որպես ԲԴԽ անդամ, խորհրդում նրա լիազորությունների առնչությամբ հարց չկա:«Կա ընդամենը հայց, դատավորներից մեկը պարտավորեցման հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ նախագահի, այսինքն՝ իմ դեմ, խնդրում է դատարանից, որ դատարանը պարտավորեցնի ինձ, որ ես դադարեցնեմ Ջհանգիրյանի լիազորությունները: Սպասում ենք դատարանի դատական ակտին»,-ասաց Վարդազարյանը:

Հայցադիմումին նա ծանոթացել է, սակայն գնահատական չցանկացավ հնչեցնել:

Անդրադառնալով Ջհանգիրյանի տարիքին ու ԲԴԽ անդամի պաշտոնը ստանձնելու համապատասխանելիությանը՝ ասաց. «Ես գտել եմ, գտնում եմ և շարունակում եմ գտնել, որ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր ընտրել Ջհանգիրյանին՝ ԲԽԴ անդամ»։