Հայտնի է դարձել, թե օրական որքան պետք է քայլի մարդը՝ առողջ լինելու համար

Հայտնի է դարձել, թե օրական որքան պետք է քայլի մարդը՝ առողջ լինելու համար

Մարդը իր սիրտ-անոթային համակարգը վարժեցնելու եւ առողջ լինելու համար օրական պետք է քայլեն ոչ պակաս, քան 10 հազար քայլ, իսկ տարեցները՝ 5-7 հազար։ Նման եզրակացության հանգել է ռուսաստանցի մասնագետ Յուրի Կոնեւը։ Հակառակ դեպքում, ըստ բժիշկ Կոնեւի, մարդու սիրտ-անոթային համակարգը սկսում է թուլանալ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Նա նաեւ նշել է, որ հիմնականում ավտոմեքենայով երթեւեկողները գտնվում են տարիքային գործոնով պայմանավորված հիվանդություններ ձեռք բերելու ռիսկային խմբում, ունենում են սովորական սրտի իշեմիկ հիվանդություններ եւ բարձր ճնշում։ Նա նկատում է, որ օրական երեք րոպե ոտքով քայլելը բարձրացնում է տրամադրությունը, նվազեցնում ճնշումը, իսկ արդեն 15 րոպե քայլելիս, կարգավորվում է շաքարի պարունակությունն արյան մեջ։