Հարգելի ՀՀ կառավարությու՜ն, մենք 2019-2020 ուս. տարվա համար գրքեր չենք ստացել, բայց դե ոչինչ, մենք չենք ընկճվում

Հարգելի ՀՀ կառավարությու՜ն, մենք 2019-2020 ուս. տարվա համար գրքեր չենք ստացել, բայց դե ոչինչ, մենք չենք ընկճվում

Իսպանիայի Վալենսիա քաղաքում գործող Արարատ հայկական միության շնորհիվ հայ համայնքում արդեն 15 տարի է գործում է կիրակնօրյա հայկական դպրոց: Միության նախագահ Արարատ Ղուկասյանն այսօր իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ դպրոցին ՀՀ կառավարությունն այս տարի դասագրքեր չի տրամադրել.  «Հարգելի ՀՀ կառավարությու՜ն, մենք 2019_2020 ուս. տարվա համար գրքեր չենք ստացել, բայց դե ոչինչ, մենք չենք ընկճվում և, ի հեճուկս շատերի, պիտի պայքարենք հայապահպանության համար և ընդդեմ ուծացման,-գրել է նա։