Կմիանա՞ Թուրքիան ԲՐԻԿՍ-ին. ԱՄՆ-ում տագնապած են

Կմիանա՞ Թուրքիան ԲՐԻԿՍ-ին. ԱՄՆ-ում տագնապած են

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թուրքիան ձգտում է միանալ BRICS-ին։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում հայտարարել է ամերիկացի լրագրող Ջեքսոն Հինքլը։
Գործակալության զրուցակիցը հիշեցրել է, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի առանցքային անդամ է, որը կարևորությամբ երկրորդն է ԱՄՆ-ից հետո։

«Եվ այն փաստը, որ նրանք այժմ քննարկում են BRICS-ին միանալը... Միացյալ Նահանգները միանշանակ տագնապած է դրանից», - ասել է Հինքլը:

Միևնույն ժամանակ, նա նշել է Անկարայի քաղաքականության բազմավեկտոր բնույթը և հավելել, որ ինքը կհավատա BRICS-ին Թուրքիայի մուտքին միայն այն ժամանակ, երբ դա իրականում տեղի ունենա։
Ավելի վաղ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Անկարան BRICS-ին լիիրավ անդամակցության վերաբերյալ հայտ էր ներկայացրել, որը կքննարկեն ասոցիացիայի երկրները։