Տասնյակ հազարավոր իսրայելցիներ չեն կարողանում տուն վերադառնալ

Տասնյակ հազարավոր իսրայելցիներ չեն կարողանում տուն վերադառնալ

Առնվազն 100 հազար իսրայելցիներ չեն կարողանում վերադառնալ երկիր՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին դեպի Իսրայել թռիչքների զանգվածային չեղարկման պատճառով, հայտնում է իսրայելական հեռուստատեսությունը։

Հեռուստաալիքի ավիացիոն ոլորտի աղբյուրները նշել են, որ մարդկանց խորհուրդ է տրվել մեկնել Հունաստան կամ Կիպրոս՝ տեղական օդանավակայաններում Իսրայել թռիչքներին միանալու համար:

Նշվում է, որ երկրի ազգային ավիափոխադրող El Al-ը շարունակում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Իսրայել և իր չվացուցակում կավելացնի հինգ լրացուցիչ չվերթ՝ օգնելու երկրի քաղաքացիներին վերադառնալ հայրենիք: Իսրայելի ԱԳՆ-ն գործարկել է հատուկ առցանց ծառայություն, որի միջոցով մարդիկ կարող են հայտնել իրենց գտնվելու վայրի մասին և ստանալ լրացուցիչ խորհրդատվություն երկիր վերադառնալու վերաբերյալ: Իսրայելական The Times of Israel թերթի տվյալներով՝ առնվազն 18 միջազգային ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Թել Ավիվ։