Հանրային ճնշում կա, բայց բավարար չէ

Հանրային ճնշում կա, բայց բավարար չէ

Բազմիցս ասել ենք, որ իմպիչմենթի գործընթացը իր տրամաբանական ավարտին պիտի հասնի արդյունքի կանխատեսելի սպասումով, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Դա նշանակում է՝ առնվազն հանրային այնպիսի ճնշում, որ կարողանանք գոնե ունենալ ՔՊ-ական շրջանակից որոշակի հատված, որը հակված է այս գործողությանը միանալուն: Այս պահի դրությամբ, ես չեմ կարող արձանագրել այդ իրավիճակը: Հանրային ճնշում կա, բայց բավարար չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Իմպիչմենթի համար երկու խմբակցությունների 35 պատգամավորների մասով խնդիր չունենք»,- ասել է նա: