Էրեբունու բաժին բերման ենթարկվածի մոտ ատրճանակ է հայտնաբերվել․ տղամարդը ձերբակալված է

Էրեբունու բաժին բերման ենթարկվածի մոտ ատրճանակ է հայտնաբերվել․ տղամարդը ձերբակալված է

Մարտի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, ապօրինի զենք պահելու և կրելու դեպք բացահայտեցին։

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ժամը 18.15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվեց Սարի թաղ բնակիչ, 33-ամյա տղամարդ։

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեցին ատրճանակ, պահեստատուփեր ու 23 փամփուշտ։ Հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքը առգրավվեց ու փաթեթավորվեց։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։