Ծեծի ենթարկված բժշկականի դասախոսը շարունակում է դասավանդել

Ծեծի ենթարկված բժշկականի դասախոսը շարունակում է դասավանդել

Փետրվարի 23-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը  Երևանի բնակիչ, 36-ամյա տղամարդ է։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց  ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ խոսքը քաղաքացի Կարեն Դիլբարյանի մասին է, որը  Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս է։

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որը ծեծի ենթարկված անձը բժշկական համալսարանի դասախոս է։

«Անձնական բնույթի միջադեպ է տեղի ունեցել, այսինքն՝ ոչ համալսարանի հետ կապված։ Այո, նա դասավանդում է համալսարանում, ֆարմակալոգիայի դասախոս է, բայց դեպքը ոչ աշխատանքային օր է տեղի ունել։ Արդեն դասի է գալիս»,-ասաց Դանիելյանը։