Գեորգի Կուտոյանը դատավարական կարգավիճակ չի ունեցել

Գեորգի Կուտոյանը դատավարական կարգավիճակ չի ունեցել

ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով չի հարցաքննվել, դատավարական կարգավիճակ չի ունեցել։ 

Նշենք, որ այսօր Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Ավելի վաղ, մենք գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ ոստիկանները, երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։