Հայազգի պատանի դաշնակահարը Դոնի Ռոստովում դարձել է համայնքի ղեկավարի կրթաթոշակառու

Դոնի Ռոստովում տեղի գեղարվեստական եւ երաժշտական դպրոցների եւ մանկական մշակութային կենտրոնների թվով տասներեք տաղանդավոր սաներ այս տարի արժանացել են Դոնի Ռոստովի քաղաքապետի կշթաթոշակի։ Նրանց շարքում է նաեւ հայազգի պատանի դաշնակահար Արա Կարապետյանը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի պատանի հայ դաշնակահարը դարձել է «Ջազը՝ երեխաներին» փառատոնի դափնեկիր։
Կարծիքներ