BP-ն իր դուստր ընկերության բաժնետոմսերի մի մասը վաճառել է ամերիկյան ընկերությանը

Բրիտանական BP նավթագազային ընկերությունը հայտարարել է, որ համաձայնության է եկել ամերիկյան ներդրումային Apollo Global Management ընկերության հետ՝ իր դուստր ընկերություն հանդիսացող BP Pipelines (TANAP) ընկերության բաժնետոմսերի ոչ վերահսկիչ 25 տոկոսանոց փաթեթը վերջինիս վաճառելու մասին։
Հիշեցնենք, որ վերոնշյալ դուստր ընկերությունն իր հերթին տիրապետում է ռազմավարական նշանակություն ունեցող TANAP գազամուղի բաժնետոմսերի 12 տոկոսը։ Այդ գազամուղով ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով հասցվում է Եվրոպա։ Գործարքի արժեքը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։ Չնայած այս գործարքին՝ BP-ն շարունակում է մնալ BP Pipelines (TANAP) Ltd ընկերության՝ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթն ունեցող ընկերությունը։
Կարծիքներ