Ջուրն օգնում է նիհարել․ գիտական կարծիք

Ջուրն օգնում է նիհարել․ գիտական կարծիք

Սովորական խմելու ջրի ռեգուլյար եւ ճիշտ օգտագործումը կարող է բերել ավելորդ քաշի նվազման։ Այս մասին հայտնում են ճապոնացի գիտնականները, ըստ Focus.de-ի փոխանցման։ 

Ըստ հրապարակման, արթնանալուց հետո պետք է խմել մեկ բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր եւ ոչ թե թեյ կամ սուրճ։ Ատամները պետք է մաքրել արթնանալուց հետո մեկ բաժակ ջուրը խմելուց անմիջապես հետո, որից 45 րոպե անց էլ պետք է նախաճաշել։ 

Մասնագետները նշում են, որ ջրի խմելը նվազեցնում է քաղցի զգացումը։ Նախաճաշից հետո երկու ժամ խորհուրդ է տրվում ոչինչ չուտել։ Ջուրն օրգանիզմից ամբողջովին հեռացնում է գիշերվա ընթացքում կուտակված տոքսինները, ակտիվացնում նյութափոխանակությունը, աղիքների աշխատանքը, ինչպես նաեւ՝ կանխում այրոցները։ 

Այսպիսով առավոտյան մեկ բաժակ ջրի օգտագործումն ու բալանսավորված սննդառությունը աստիճանաբար կբերի քաշի նվազման։ Այս պրակտիկան մեկ ամիս կիրառելիս կկարգավորվի նաեւ արյան մեջ շաքարի պարունակությունն ու արյան ճնշումը։