Անկարգություններ Ֆրանսիայի արեւելքում․ կան ձերբակալվածներ 

Անկարգություններ Ֆրանսիայի արեւելքում․ կան ձերբակալվածներ 

Անկարգություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի արեւելքում՝ Լիոնի միտրոպոլիայում գտնվող Ռիլյե-Լա-Պապ համայնքում։ Կան ձերբակալվածներ, որոնցից չորսը դեռահասներ են։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։

Հեռուստաընկերության հաղորդման համաձայն, անկարգություններին մասնակցել է մոտ երեսուն մարդ։ Բողոքի մասնակիցները վնասել են երկու ավտոբուս, այրել տասներկու մեքենա եւ վնասել քաղաքապատկան գույք։ Դեպքի վայր են ժամանել հրշեջները։