Իմ փրկած եկեղեցին է․ Ավ․ Իսահակյան
Երևի քչերդ գիտեք, թե ժամանակին ո՞վ է փրկել մատուռի այն տարածքը, ուր այսօր Սրբազան շարժման հավաքն է լինում։ Աբովյան 15 հասցեում գտնվող Կաթողիկե մատուռ-եկեղեցին կանգուն մնացած երևանյան ամենահին շինությունն է։ Միջնադարյան բազիլիկայի մեջ հետագայում ներկառուցված հին-մատուռը բուն Երևանի (առանց հետագայում Երևանի մաս դարձած մոտակա բնակավայրերի՝ Ավան, Քանաքեռ, և այլն) ամենահին կառույցն է, որը երբէև չի ավերվել՝ նույնիսկ 1679 թվականի երկրաշարժի ժամանակ։ Բազմաթիվ արհավիրքները չթվարկեմ, որ եկել է Հայաստան աշխարհի գլխին, բայց եկեղեցին կանգուն է մնացել՝ ի հեճուկս մեր թշնամիների։ Եկեղեցու հարավային պատին առկա են կրակոցի հետքեր, ինչե՜ր ասես չի եկել մատուռի գլխին, բայց այն կանգուն է մնացել։ Վերջին շրջանում, երբ մատուռը ուզում էին քանդել, Ավ Իսահակյանն է փրկել այն քանդելուց։ Նա խնդրանքով դիմել է Խորհրդային Հայաստանի ղեկավար Գրիգոր Հարությունյանին, նա էլ կասեցրել է այդ որոշումը։ Ժամանակակիցները պատմում են, որ բանաստեղծը Աբովյան փողոցով անցնելիս հաճախ հպարտությամբ ասում էր՝ «Սա իմ փրկածն է»։ Ապա մտնում էր բակ, գլխարկը հանած երկար կանգնում եկեղեցու առաջ։
Երբ Բագրատ Սրբազանը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը կազմակերպեց այդ տարածքում, դրա մեջ խորհուրդ տեսա։ 2009 թվականի հուլիսի 4-ին Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կատարվեց Սբ Աննա եկեղեցու և Վեհափառ հայրապետի երևանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը` Գարեգին Բ կաթողիկոսի առաջնորդությամբ։ Ամենականգուն հողի վրա էր եկեղեցին հարևանացել ու միաձուլվել Կաթողիկե-ի հետ։ Կանգուն մատուռի, ամուր հողի վրա հավաքը կազմակերպվեց։
Կարծիքներ