Մահացել է Ջոն Տրավոլտայի կինը՝ Կելլի Պրեստոնը

Մահացել է Ջոն Տրավոլտայի կինը՝ Կելլի Պրեստոնը

Մահացել է հոլիվուդյան աստղ Ջոն Տրավոլտայի կինը՝ դերասանուհի Կելլի Պրեստոնը։ Նա 57 տարեկան էր։ Այս մասին Տրավոլտան հայտնել է իր ինստագրամյան էջում։

Գրառման մեջ Տրավոլտան նշել է, որ կինը երկու տարի է պայքարում էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Տրավոլտան նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, բուժքույրերին եւ բուժկենտրոններին, որոնք օգնել են Կելլիին։ Կելլին եւ Տրավոլտան ամուսնացել էին 1991 թվականին։