Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 6,3 հազարով

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 6,3 հազարով

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 198 մարդ։ Վիրուսակիրների թիվը մեկ օրվա կտրվածքով ավելացել է 6368-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 694 230-ի։ Մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 9 551 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 10 494 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 463 880 մարդ է։

Հուլիսի 7-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտ 11,8 միլիոն է։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 541 հազար է, առողջացածների ընդհանուր թիվը՝ մոտ 6,8 միլիոն։ Վարակման ցուցանիշով առաջատար են՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ Պերուն։