Արցախցի երիտասարդ գրողի գրքի շնորհանդեսը Ստեփանակերտում

Արցախցի երիտասարդ գրողի գրքի շնորհանդեսը Ստեփանակերտում

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կայացել է արցախցի երիտասարդ գրող Հերմինե Ավագյանի երրորդ գրքի շնորհանդեսը։ 

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, գրող Սոկրատ Խանյանը, գրողներ, գրքասերներ։ 

Ելույթ ունեցողները համակարծիք էին, որ Հերմինեի ստեղծագործություններն ընթերցելիս յուրաքանչյուրն իրեն է տեսնում գլխավոր հերոսի կերպարում, վերապրում իր անցյալը, իր մանկությունը։ 
Հերմինեն իր ստեղծագործություններում գրելով իր կյանքի մասին՝ պատկերում է Արցախը, արցախցուն, պատերազմների ու պայքարի հարատև ճանապարհը, մանուկների բեկորված ու կոտրված մանկությունը, արցախում ապրելու արժանապատվությունն ու դժվարությունները, արցախցու անկոտրում ոգին։

Եթե ցանկանում եք զգալ Արցախը, արցախյան կոլորիտը, արցախցու ոգին ու առհասարակ արցախյան կյանքն անպայման ընթերցեք Հերմինե Ավագյանի «Օրորցից պոկված էջերը» գիրքը։