Վարչապետը իրեն աջակցող օլիգարխների աջակցությամբ կարողացել էր որոշ թիվ ապահովել երեկվա հանրահավաքին. Կիրո Մանոյան

Վարչապետը իրեն աջակցող օլիգարխների աջակցությամբ կարողացել էր որոշ թիվ ապահովել երեկվա հանրահավաքին. Կիրո Մանոյան

ԳՇ պետը պատերազմը սկսելուց 4 օր հետո արդեն ասել է, որ այս վիճակը ծանր է, պետք է վայրկյան առաջ պատերազմը կանգնեցնել: Բայց վարչապետը, քանի որ ապրում է այլ իրականության մեջ, համաձայն չի եղել: Այն վերաբերմունքը, որ ցուցաբերել էր վարչապետը ԳՇ պետի առաջին տեղակալի նկատմամբ, դա արդեն համբերության բաժակը լցրել էր։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Ռազմական հեղաշրջման փորձ ԳՇ-ի կողմից  չի եղել։Եթե այդպիսի բան անեին, ապա զորք պետք է լիներ առնվազն Երեւանում։ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որ ԳՇ-ն համբերատար, լռությամբ տարել է պատերազմի հենց սկզբից»,- ասաց նա։

«Վարչապետը երեկ իրեն աջակցող օլիգարխների աջակցությամբ կարողացել էր որոշ թիվ ապահովել, ուզում էր ուժի ցուցադրություն անել»,- հավելեց Մանոյանը՝ անդրադառնալով Փաշինյանի երեկվա հանրահավաք-երթին։