Ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 40,36 տոկոսը

Ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 40,36 տոկոսը

Հայաստանի մի շարք համայնքներում այսօր անցկացվող ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենամեծ տոկոսը ժամը 17։00-ի դրությամբ գրանցվել է Սյունիքի մարզի Քաջարան համայնքում՝ 70 տոկոս։ Ակտիվ են նաև Ակունք համայնքում՝ 57․2 տոկոս, Ծաղկահովիտում ընտրություններին մասնակցել է 52,6 տոկոսը։ 

Ընդհանուր առմամբ, ժամը 17։00-ի դրությամբ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 40,36 տոկոսը՝ մոտ 95,5 հազար ընտրող։

Նշենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր: