Խաչիկ Ասրյանը 17 մասնաճյուղ է ստեղծել եւ հրապարակել է իշխանափոխության քարտեզը 

Խաչիկ Ասրյանը 17 մասնաճյուղ է ստեղծել եւ հրապարակել է իշխանափոխության քարտեզը 
Խաչիկ Ասրյանը 17 մասնաճյուղ է ստեղծել եւ հրապարակել է իշխանափոխության քարտեզը 
Խաչիկ Ասրյանը 17 մասնաճյուղ է ստեղծել եւ հրապարակել է իշխանափոխության քարտեզը 
Խաչիկ Ասրյանը 17 մասնաճյուղ է ստեղծել եւ հրապարակել է իշխանափոխության քարտեզը 
Խաչիկ Ասրյանը 17 մասնաճյուղ է ստեղծել եւ հրապարակել է իշխանափոխության քարտեզը 
Խաչիկ Ասրյանը 17 մասնաճյուղ է ստեղծել եւ հրապարակել է իշխանափոխության քարտեզը 

Դեկտեմբերի 8-ին, ինչպես եւ գրել էինք, Երևանում տեղի է ունեցել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փակ ժողովը, որին  մասնակցել են կուսակցության ղեկավար կազմը, Հայաստանի 17 քաղաքներում հիմնադրված 17 մասնաճյուղերի ղեկավար կազմերը, Կուսակցության 500 հարյուրապետերը, 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից  «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի անդամները, հյուրեր, նաեւ՝ Արցախից: Ընդհանուր թվով՝ 713 մարդ:

Ժողովին, որպես հրավիրված հատուկ հյուրեր ներկա էին նաեւ Դավիթ Շահնազարյանը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Ժողովի սկզբում՝ «Հայաստանի Հանրապետության վարած  և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության վերլուծություն. գործող իշխանության ամբոխավար, ազգակործան, հակապետական ու հակազգային գործունեության հետևանքները  և դրանց վերաբերյալ քաղաքական եզրահանգումները» թեմայով  զեկույցով հանդես եկավ կուսակցության Նախագահի գլխավոր խորհրդական, գնդապետ Վոլոդիա Հովհաննիսյանը։  Ապա ելույթով հանդես եկավ Կուսակցության Նախագահի խորհրդական, սահմանապահ զորքերի պահեստազորի գնդապետ Աշոտ Սարգսյանը: Եւ կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը ելույթ ունեցավ՝ ներկայացրեց «Հայաստանում նոր՝ ազգային-պետական իշխանություն ձևավորելու» իր պատկերացումները, իրենց ընտրած պայքարի ծրագիրն ու խնդիրների  լուծման  ուղիները: Եւ հրապարակեց «ապազգային իշխանություններին հեռացնելու» քաղաքական գործողությունների ճանապարհային քարտեզն ու կոնկրետ հանձնարարականներ տվեց «Հայոց Արծիվներին»: 
Նրա ելույթում 11 «հեղափոխական ծրագրային որոշում» էր առանձնացվել. 

    • Հայաստանի ամբողջ ընդերքի ազգայնացում և դրանից ստացված բազմամիլիարդանոց եկամուտի օգտագործումն ազգային-պետական նպատակների իրականացման համար, 

    • անվճար կրթություն և առողջապահություն, ծնելիության մակարդակի շարունակական աճ և աջակցություն նորաստեղծ ընտանիքներին, 

    • մանր և միջին բիզնեսը երեք տարով հարկերից ազատում, 

    • համայնքների խոշորացման ծրագրի դադարեցում և վերադարձ նախկին համակարգին,

    • անցումային արդարադատության իրականացում. ապօինությունների և կոռուպցիոն սխեմաների բացահայտում՝ սկսած 1990թ. օգոստոսի 23-ից՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվանից, 

    • աջակցություն զանգվածային լրատվամիջոցներին, 

    • լուրջ աջակցություն  գիտության զարգացմանը, հատկապես ատոմային գիտությանը, հատուկ ուշադրություն ռազմարդյունաբերության զարգացմանը, 

    • անընդհատ հզորացնել Հայոց Ազգային Բանակը՝ որպես Հայաստանի, Արցախի և Հայ ազգի անվտանգության երաշխավոր, 

    • Արցախի հիմնախնդիրը լուծված է և անգամ խոսակցություններն ինչ-որ տարածքներ հանձնելու մասին դավաճանություն են, ընդհակառակը պետք է ձեռնամուխ լինել հայկական պատմական Նախիջևանի՝ Հայաստանի Հանրապետության վերամիավորմանը,

    • Սփյուռքադարձություն՝ Հայաստան, որի  գլխավոր նպատակը Սփյուռքում  բնակվող  հայ   ընտանիքների   վերադարձն է հայրենիք, ուր նրանք   կկառչեն   Հայոց Սուրբ  հողից  և  կկայանան  Հայոց  Սուրբ  հողի  վրա,

    • Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հստակ կողմնորոշվածության հայտարարում՝ ի դեմս Հայաստանի  և  Ռուսաստանի   ազնիվ,   անփոխարինելի  բարեկամության:

«Հայո՛ց Արծիվներ, մենք՝ որպես Կուսակցություն, ոչ մի խնդիր չունենք՝ կապված  Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի հետ և գիտե՞ք՝ ինչու, որովհետև Փաշինյան Նիկոլն անգամ ներկա չէ, նա անցյալ է։ Մեր խնդիր-նպատակը մեկն է․ Փաշինյան Նիկոլի կողմից առաջիկայում Հայաստանի Վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, հաղթանակած հերոս հայ ժողովրդի աջակցությամբ,  Հայաստանում ձևավորել ազգային-պետական իշխանություն, և հենց այդ նույն՝ ազգային-պետական իշանությունը, ողջ Հայության աջակցությամբ, ամենօրյա 24-ժամյա ռեժիմով  կկառուցի Քրիստոնյա, մեծ և հզոր միասնական Հայաստան»։

«Հայոց  Արծիվներ»-ը իր առաջ նպատակ է դնում «իշխանության  գալուց  անմիջապես հետո  իրականացնել  Սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում էլ ստեղծել նախագահական կառավարման  ուժեղ  համակարգ և Հայաստանը հռչակել Պետություն՝ Հայերի համար»։ 

Խաչիկ Ասրյանը նաեւ հրահանգել է «Հայաստանի 17 քաղաքներում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Կուսակցության  նախագահության կողմից նախնական հիմնադրված 17 մասնաճյուղերի ղեկավարներին» կազմակերպել 17 մասնաճյուղերի պաշտոնական բացման արարողություններ։ Ապա «շատ ակտիվ սկսել ՀՀ քաղաքացիների և ազգությամբ Հայ քաղաքացիների՝ Կուսակցությանն անդամագրվելու գործընթացը»: Կուսակցության  500  հարյուրապետերին էլ հանձնարարեց Կուսակցության հաջորդ Ժողովին  ներկայանալ՝ երկու հիսունապետերի հետ:

Բոլոր 500 հարյուրապետերը, մասնաճյուղերի ղեկավար կազմերը, Կուսակցության օպերատիվ խումբը եւ իրենց համակիրները հրահանգ ստացան․ «ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, Հայաստանի ամենահեռու գյուղերից մինչև Երևան բոլոր բնակավայրերում՝ ողջ բնակչության շրջանում արդարացված և հիմնավորված քարոզչություն  վարել՝ պոպուլիստ Փաշինյան Նիկոլի և նրա թիմի դեմ՝ ասել է թե՝ հայոց պետականությունը կործանելու դեմ, արևմտյան հայակործան գործունեության դեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ավանդապաշտ հայ ընտանիքը պղծելու դեմ, հայկական կրթությունն ու գիտությունը ոչնչացնելու դեմ, Հայոց Ազգային Բանակը թուլացնելու և ոչնչացնելու դեմ»։