Սամվել Ալեքսանյանին ո՞վ է իրավունք տվել մարդկանց հրամայելով ուղարկել կրակի բերան, որ փաթեթներն ուսերին դրած դուրս հանեն

Սամվել Ալեքսանյանին ո՞վ է իրավունք տվել մարդկանց հրամայելով ուղարկել կրակի բերան, որ փաթեթներն ուսերին դրած դուրս հանեն

Գրող, Լրագրող Նարինե Գալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Մեկը չկա՞ Սամվել Ալեքսանյանին ասի՝ Ձեզ ո՞վ է իրավունք տվել, մարդկանց հրամայելով ուղարկել կրակի բերան, որ փաթեթներն ուսերին դրած դուրս հանեն: Սեփական հագուստով քթները փակած, կրակից փախած խեղճ աշխատակիցները ստիպված նորից հետ են գնում, բարձրանում տանիք , էնտեղից գոռում՝ տանիքն իջնում է (ինչի վրա էլ կանգնած են), Ալեքսանյանն ասում է՝ ժեշտը հեչ, դա փրկեք: Ասում է՝քելեք օգնեք վեշերը հանեք: Բա հարգելի ոստիկանապետ, ինչու՞ չեք զգուշացնում միլիոնատիրոջը, որ մարդկանց կյանքը չվտանգի հանուն իր շենքի ու իր նշած «վեշերի»:

Պետք է հրդեհվող տարածքն էվկուացվեր ու բոլորին դուրս բերել, տեղում բացառապես ԱԻՆ-ն ու հրշեջները պետք է աշխատեն, ոստիկաններն էլ հսկեն, որ մարդ չմտնի:

Սամվել Ալեքսանյան, դե դուք ներս մտեք ու կրակի բերանից ձեր «վեշ»-ը հանեք: Ձեր կյանքով ե՞ք հետո պատասխան տալու էդ մարդկանց կյանքի ու անվտանգության համար

ԱԻՆ-ի ու հրշեջ ծառայության աշխատակիցների աշխատավարձը պետք է եռապատկել, մարդիկ կյանքի գնով են աշխատում: Կադրերը նայում ես՝ սիրտդ վատանում է (((

Եթե չեմ սխալվում, «Իմ քայլից» պատգամավոր կա տեղում (չգիտեմ ո՞վ է), բայց գուցե գոնե պատգմավորն Ալեքսանյանին զգուշացնի մարդկանց կյանքը վտանգող հրահանգներ չտա»»: