Ոչ մի «կարմիր քարտ» չի ստացել անցյալ տարում

Ոչ մի «կարմիր քարտ» չի ստացել անցյալ տարում

Մադրիդի արքայական ակումբի պաշտպան Սերխո Ռամոսը արդեն երրորդ անգամն է, որ տարին ամփոփում է առանց որեւէ կարմիր քարտի։ Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը։ Անցյալ տարի նա ստացել է ընդհանուր առմամբ 24 դեղին քարտ, որից 6-ը Իսպանիայի առաջնության ընթացքում, 4-ը Չեմպիոնների լիգայում իսկ մնացածը մյուս առաջնություններում։ Նա նաեւ ռեկորդ է սահմանել Լի Լիգայում։ 2005 թվականից սկսած նա ստացել է 19 կարմիր քարտ։ Առանց կարմիր քարտի Ռամոսը տարին ամփոփել է նաեւ 2011 եւ 2015 թվականներին։