ՀԱՊԿ-ը չի ասում՝ որն է ՀՀ տարածքը․ ԵՄ-ն հստակ գծագրում է՝ որն է մեր տարածքը

ՀԱՊԿ-ը չի ասում՝ որն է ՀՀ տարածքը․ ԵՄ-ն հստակ գծագրում է՝ որն է մեր տարածքը

Այս թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում Հայաստանի փորձագիտական շրջանում։  ՀԱՊԿ-ի պարագայում մենք շատ հստակ խնդիր ենք ձևակերպել, քանի որ ՀԱՊԿ-ն ունի  շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝  ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգ, որն ընդունվել է 2010 թվականին ու որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց միևնույն ժամանակ կա հստակ ըմբռնում ոՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես եղավ ,որ Հայաստանը չընդունեց ՀԱՊԿ առաքելությունը, փոխարենը ընդունեց ԵՄ առաքելությանը։

«Մենք ՀԱՊԿ-ից խնդրել էինք ճշգրտումներ իրենց պատասխանատվության գոտու վերաբերյալ։»
Խնդրել էինք, որ  մեզ  ասեն իրենց պատկերացումը, թե որն է Հայաստանը, մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։  ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում Եվրամիությունը հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը:

Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է  Հայաստանի Հանրապետությունը, ոնց է դիտարկելու՝ օկուպացված  է ՀՀ տարածքը, թե ոչ»,- հավելեց նա։