Այս պահին հանրակրթության վարչության պետն եմ

Այս պահին հանրակրթության վարչության պետն եմ

Հայտնել էինք, որ ԿԳՄՍ հանրակրթության երկարամյա վարչության պետ Աշոտ Արշակյանը նշանակվում է Լիցենզավորման գործակալության պետ։

«Հրապարակի» -ի այս մասին հարցին ի պատասխան՝ Աշոտ Արշակյանը հայտնեց․ «Այս պահին ես հանրակրթության վարչության պետն եմ, որևէ փոփոխություն կլինի, դրա մասին կտեղեկանաք»։

Պարոն Արշակյանը բոլոր ճշգրտող հարցերին պատասխանում էր նույն նախադասությամբ։ Որ այս պահին ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետն է։ 

Ինչ վերաբերում է իր պաշտոնում թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի նշանակմանը, ասաց․«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»։