Ինչպես պաշտպանել տելեգրամյան նամակագրությունները 

Ինչպես պաշտպանել տելեգրամյան նամակագրությունները 

«Գրուպպա Տ1» հետազոտական եւ կիբերանալիտիկայի եւ զարգացման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Նովիկովը ներկայացրել է, թե ինչպես կարելի է պաշտպանել տելեգրամյան նամակագրությունը։ Ըստ մասնագետի, տելեգրամյան նամակագրությունների անձեռնմխելիությունն ապահովելու համար կարելի է տելեգրամյան օգտահաշվում ներդնել նույնականացման երկաստիճան համակարգ, երբ կպահանջվի գաղտնաբառի ներմուծում այն դեպքում, եթե օգտահաշվի մեջ օգտատերը փորձում է մուտք գործել այլ սարքից։

Նովիկովը նաեւ զգուշացրել է, որ նույնականացման երկաստիճան համակարգ սահմանելիս պետք է հիշել, որ եթե այն սարքը, որի վրա տելեգրամյան օգտահաշիվը եղել է հասանելի, կորել է, եւ օգտատերն էլ մոռացել է գաղտնաբառը, ապա օգտահաշվի հանդեպ հասանելիությունը վերականգնելը կդառնա անհնարին։

Բացի այդ, կարելի է ստեղծել, այսպես կոչված, «գաղտնի զրուցարան» որը հասանելի կլինի միայն այն սարքի համար, որի վրա ստեղծվել է։ Գաղտնի զրուցարանի համար էլ կարելի է սահմանել այն ժամանակը, երբ հաղորդագրությունները կարող են լինել հասանելի, սակայն նամակագրության «սքրինշոթներ» հանել եւ վերաուղարկել հնարավոր չի լինի։