Զարուհի Բաթոյանը նոր տեղակալ ունի

Զարուհի Բաթոյանը նոր տեղակալ ունի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նոր տեղակալ ունի։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան էջից։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանը։

Տիկին Անդրեասյանը 2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 

Երևանի պետական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս է։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ, իսկ 2012-2015 թվականներին՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։

2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 
2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 
Մի շարք հրապարակումների հեղինակ է։ Անկուսակցական է»։