Դատավորի եղբայրը կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ․ ինչու են Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկ հայտնում

Դատավորի եղբայրը կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ․ ինչու են Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկ հայտնում

ՀՀ Վերաքննիչ դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ շարունակվում  է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ գրավ չկիրառելու որոշման դեմ։

Պաշտպաններից Արամ Վարդեւանյանը ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդությունը։ 
«Ձեր եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը ֆեյսբուքում կիսվում  եւ հավանում է Սերժ Թանկյանի կարծիքն առ այն, որ ուրախ է տեղեկանալ, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավայրում է։ Դավիթ Աբգարյանը մտերիմ հարաբերությունների մեջ է տուժողների իրավահաջորդների նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ, նրանք համատեղ ՄԻԵԴ-ում ներկայացուցչիություն են իրականացրել»,-նշեց Վարդեւանյանը։

Վարդեւանյանի խոսքով՝  ֆեյսբուքյան ուսումնասիրություններ հուշում են, որ դատավորը լայքել է  նման տեղեկատվությունը։ 

Բացի այդ Արամ Վարդևանյանը նաև ասաց, որ ըստ court.am կայքի դատավորը վաղվանից պետք է լինի արձակուրդում և հարց է ծագում, թե ինչպես է գործը նրան մակագրվել։
Դատավորը տեղեկացրեց, որ իր արձակուրդը հետաձգվել է։