Դատարանում խնդիրներ են առաջացել, «Երկիր մեդիան» այսօրվանից կեթերազրկվի

Դատարանում խնդիրներ են առաջացել, «Երկիր մեդիան» այսօրվանից կեթերազրկվի

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած նիստում որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման իրավունք տալ 4 հեռուստաընկերության։ Դրանք են՝ «Արմենիա թի-վի» ՓԲ, «Ա-թիվի» ՍՊ, «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲ ընկերությունները։

Մրցույթին մասնակցող Հ2 և «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններն ամենաքիչ միավորներն էին հավաքել, այսպիսով չստանալով լիցենզիա: Այսօր «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՌՀ-ի դեմ դատական հայց են ներկայացրել, սակայն դատարանն արդեն երկու օր է` ոչ հայցը բավարարում, և ոչ էլ մերժում է: «Դատարանը պետք է որոշում կայացներ ուրբաթ օրը, սակայն նշեցին, որ որոշակի խնդիրներ են առաջացել, որոշումը կայացվելու է երկուշաբթի օրը», - ասաց Բագրատ Եսայանը:

Հիշեցնենք, որ այսօրվանից «Երկիր մեդիան» հեռարձակվելու է բացառապես կաբելային ալիքներով: