Ինչ տեսք ունեն եվրոյի նոր թղթադրամները
Եվրոպական Կենտրոնական բանկի կառավարիչների խորհուրդը ԵՄ բնակիչների շրջանում անցկացված սոցհարցման եւ քվեարկության հիման վրա, որոշել է, թե ինչ տեսք կունենան եվրոյի նոր թղթադրամները։ Եվրոպացիների մեծ մասն ընտրել է թղթադրամների պատկերների համար «եվրոպական մշակույթ» թեմատիկ ուղղությանը։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Սոցհարցմանը մասնակցել է 23 հազար եվրոպացի, իսկ քվեարկությանը՝ 360 հազար եվրոպացի։ Առաջարկվել է յոթ թեմատիկ ուղղություն եւ, ինչպես արդեն նշվեց, մեծամասնությունը կողմ է արտահայտվել «եվրոպական մշակույթ» թեմատիկ ուղղությանը։
Երկրորդ տեղում «թռչունների» թեմատիկան է, որպես եվրոպական ազատության սիմվոլ, երրորդում՝ եվրոպական «գետերի» թեմատիկան, որպես կյանքի խորհրդանիշ։ Այս երկու թեմատիկ ուղղությունները կմիավորվեն ու կմտցվեն «եվրոպական մշակույթ» ընդհանուր թեմատիկ ուղղության մեջ՝ եվրոյի նոր թղթադրամների դիզայնը մշակելու ընթացքում։
Կարծիքներ