Երեւանն ու Մոսկվան քննարկել են Հայ-Ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը 

Երեւանն ու Մոսկվան քննարկել են Հայ-Ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Համաձայն հաղորդման, կողմերը քննարկել են ռեգիոնալ օրակարգին վերաբերող հարցեր, ներառյալ նաեւ՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ կնքվելիք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված կամ վերջնականացված տեքստը։

«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեյկավարները անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող ակտուալ հարցերի։ Արձանագրվել է այն, որ Մոսկվան բարձր է գնահատել Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նախարարները քննարկել են նաեւ միջպետական շփումների գրաֆիկի բովանդակային հագեցմանն առնվչող հարցեր եւս։