Ե՞րբ է մանդատը վայր դնելու․․․

 Ե՞րբ է մանդատը վայր դնելու․․․

 

Գիտե՞ք, երբ երկրի ղեկավարը մի քայլ է անում, որով ցավացնում է մարդուն,  երբեք չի մոռացվում։ Թվում է՝ ամեն ինչ անցավ, վերջացավ, բայց մի օր տեսնում ես, որ այդ հարցն առավել սրությամբ հառնում է նրա առաջ։ Դրոշի  և զգաստ կանգնելու հետ կապված պատմությունը հետք թողեց շատերի վրա։ Մի տխուր հետք։ Մեր դիմաց երիտասարդ մի ընտանիքի հայր էր կանգնած։

Այսօր կարդում էի մեր լավագույն հրամանատարներից մեկի զրույցը լրագրողի հետ ու ակամայից էլի այդ պատմությունը հիշեցի․

Զինվորի հայրը, որը գնդապետի կոչումով զինվորական էր, մոտեցավ, որ ծեծի որդուն, ես թույլ չտվեցի: Ասացի` քանի դեռ զինվորը զորամասում է, ես եմ նրա հայրը: Շատ վատ արարք էր արել: Ես ընդհանրապես դեմ եմ զինվորին վիրավորելուն: Երբեք չպետք է նսեմացնես մարդու արժանապատվությունը, որովհետև ոտնահարված մարդուն բարձրացնելը դժվար է: Իսկ դաստիարակել նշանակում է բարձրացնել մարդուն, այնպես անել, որ ինքն իրենով հպարտանա, ինքն իրեն սիրի: Ինքն իրեն չսիրող մարդը չարիք է: Եթե մարդը չի կարողացել գտնել իր առավելություններ-առաքինությունները, պիտի օգնես նրան: Ընդհանրապես, մարդուն պիտի դիտողություն անես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ու դիտողությունդ էլ պիտի լինի առավելագույն չափով, առանց մարդուն իջեցնելու: Որպեսզի խոսքդ կշիռ, արժեք ու ազդեցություն ունենա: Եթե ամեն քայլափոխին գոռգոռաս, բանի տեղ դնող չի լինի: Իմ վարորդ հայրը հայացքով էր սաստում մեզ, այն էլ` հազվադեպ, կյանքում ձայնը բարձրացրած չկար:

Ակամայից մտածեցի այն երիտասարդի մասին, ում արժանապատվությանը նսեմացվել էր։ Միայն ե՞ս եմ այդպես մտածում, անցավ մտքովս և հանկարծ աչքովս ընկավ ֆեյսբուքյան այս նկարն ու գրառումը։ Օգտատիրոջ անունը չեմ նշում․

Ըստ խորհրդանշանների մասին օրենքի գետնից 2 մետր բարձր պետք է գտնվի դրոշը։ Հիմա հարց մեր վարչապետին "Սա երբ է մանդատը վայր դնելու՞"։

Մարդիկ չեն մոռանում, միայն ես չեմ։

Մտածելու տեղիք տվեց՝ իսկ այս պատգամավորի պահվածքը «զգա՞ստ էր», թե յուրայիններին կարելի է ամեն ինչ անել․․․ Ազգային ժողովի նախագահը կրծքով պաշտպանում էր քայլող տղային», ասես Մագելանին էր ներկայացնում։ Ձերն է, ամեն ինչ կարելի՞ է․․․ Դու՞ր է գալիս նման խորհրդարանը վարչապետին։ ԹԵ՞ կարևորը կոճակներն են։