Ռուսաստանում ստուգումներ են քաղացվիացիայի ոլորտում, կան լրջագույն խախտումներ

Ռուսաստանում ստուգումներ են քաղացվիացիայի ոլորտում, կան լրջագույն խախտումներ

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունն ու Անվտանգության դաշնային ծառայությունը ստուգումներ են անցկացրել ապրիլի վերջերին ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում ու հայտնաբերել լրջագույն խախտումներ, որոնք վերաբերում են ինչպես բուն գործակալության գործունեությանը, այնպես էլ առանձին ղեկավարների կայացրած որոշումներին: Այս մասին հայտնում է РБК-ն: Ստուգումները եղել են Շերեմետեւոյի ավիաաղետից հետո ու պարզվել է, որ ավելի քան չորս հարյուր օդանավերում իրականացվել են տիպային կոնստրուկցիաների փոփոխություններ, առանց համապատասխան պարտադիր փորձաքննությունների ու աշխատանքների սերտիֆիկացման: Բացի այդ, օրենքով սահմանված կարգով համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել ինը ավիաձեռնարկության հանդեպ, որոնք մտնում են ֆինանսատնտեսական առումով անհուսալի ձեռնարկությունների խմբի մեջ: Բացթողումները կարող էին ազդել թռիչքների կարգավորման վրա: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում խախտումների վերացման ուղղությամբ: