Ծաղր՝ սեփական ժողովրդի ճակատագրի հանդեպ

Երեկ Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Գրաված հատվածում անմիջապես սկսել են իրականացնել ինժեներական աշխատանքներ։ Ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն։ Այսօր էլ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի խաղաղ քաղաքացիների ուղղությամբ։
Այսօր ամեն ինչ կարելի էր սպասել երկրի ղեկավարից, որը առնչվում է Արցախի, մեր երկրի անվտանգության հետ։ Բայց արի ու տես, որ այսօր ցեղասպանվող երկրի ղեկավար կոչվողին տեսնում ենք Դիլիջանում՝ աղբ հավաքելիս։ Իբր միացել է ռուս ռելոկանտներին։ Սա ուղղակի սին հնարք է, պատրանքային խաբեություն, թե ամեն ինչ այնքան կարգին է, որ մնացել է Դիլիջանի ինչ որ տարածքից աղբ հավաքելու գործը։ Այս սին հնարքը անցնում էր 2018-ին, երբ օպերայի մոտ իբր «ակուրկա էր հավաքում»։ Անցնում էր, որովհետև Արցախ ունեինք, Հայաստանը վտանգված չէր, սահմաններն անվտանգ էին, թուրքը երկրի կոկորդին նստած չէր ու ցեղասպանության եզրին չէինք։ Այսօր սա ծաղր է թվում։ Ծաղր՝ սեփական ժողովրդի ճակատագրի հանդեպ։
Ֆեյսբուքում արդեն լուսանկարներ են տարածվում, թե ինչպես է «աղբ հավաքողը» Դիլիջանից Երևան վերադառնում։ Լավ, ինչքա՞ն կարելի է սին հնարքներով, պատրանքներով կերակրել ցեղասպանության եզրին կանգնած ժողովրդին։
Կարծիքներ