Վիրավորներից մեկը կլինիկական մահ է տարել, ապա վերակենդանացել

Երեկ՝ հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Դավիթ Բեկ փողոցում, իրար էին բախվել 8 ավտոմեքենա, նախնական տվյալներով կար 3 զոհ և վիրավորներ:
Պարզվել է Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 2 մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում կլինիկական մահ տարած, ապա բժիշկների կողմից փրկված վիրավորի ինքնությունը։
Վթարի հետևանքով ԶԻԼ-ի և «Volkswagen»-ի վարորդները տեղում մահացել են:
Վիրավորներից մեկը կլինիկական մահ է տարել և սկզբից արձանագրվել է նրա մահը, սակայն բժիշկներին հաջողվել է նրան փրկել և վիրավորները գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Կարծիքներ