Ազգային ինքնասպանությունն անխուսափելիորեն և արագ վերածվելու է երկրի ֆիզիկական ոչնչացման

Ազգային ինքնասպանությունն անխուսափելիորեն և արագ վերածվելու է երկրի ֆիզիկական ոչնչացման

Եթե չկա երկրի Սահմանադրությամբ ամրագրված պետական-ազգային ինքնություն և ազգային առաջնահերթություններ, ուրեմն չկա այն հենքը, որի վրա կառուցվում է պետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը:

Դատեք ինքներդ, 44-օրյա պատերազմից և արցախցիների բռնի տեղահանությունից հետո թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանի վրա ճնշումների մակարդակը հասցրել է տոտալ խելագարության:

Այսինքն՝ մեզ առաջարկում են ոչ միայն կամավոր հանձնել Հայաստանը, այլև փաստաթղթերով հրաժարվել մեր ազգային ինքնությունից։ Իհարկե, նույնիսկ եթե մեր ինքնության դիմաց մեզ խոստացվեն «ոսկյա լեռներ և կաթնային ափեր», դրանք պարզապես անբարոյական, դատարկ, լկտի և վիրավորական  խոստումներ են ...ինչպես հին  ասացվածքն է ասում՝ խոստանալ, դեռ չի նշանակում ամուսնանալ։

Ես հիմա միտումնավոր բաց եմ թողնում այն փաստը, որ հայկական իշխանությունների բոլոր գործողությունները, ծրագրերը, նարատիվները տեղի են ունենում թուրք-ադրբեջանական տանդեմի նույնական պահանջներին զուգահեռ։

Ընդ որում, նկատեցինք, որ Հայաստանի թավշյա իշխանությունների և թուրք-ադրբեջանական տանդեմի հռետորաբանությունն ու փաստարկման բազան մեկը մյուսի հետևից համընկնում են, ընդ որում՝ զուգադիպությունները երևում են անգամ մանրուքներում։
Այսինքն, Հայաստանի ներկայիս (ոչ բարով) իշխանությունը փաստացի կատարում է թուրքերի ուղիղ հրահանգները, սա ակնհայտ է, որքան էլ սրանք իրենց դնեն «սրբերի» տեղ և հերթական անգամ լկտիաբար փորձեն խաբել «հպարտ քաղաքացիներին»։

Օրինակ, նկատեցինք, որ անդրկովկասյան թաթարները (ադրբեջանցիները) մեզ սպառնում են պատերազմով, եթե մենք չփոխենք Սահմանադրությունը, և նույնը ասում է թավշյա թրքամետ իշխանությունը՝ անընդհատ վախեցնելով ու շանտաժի ենթարկելով մարդկանց` պատերազմով ու մահով։ Ընդ որում, այս ինքնասպանության գործընթացն անվանելով «ռիսկերի կառավարման գործընթաց», այն իրավիճակում, որ հենց թավշյա իշխանությունն է Հայաստանում երկրի համար ռիսկերի գլխավոր գեներատորը։ 

Կամ` ադրբեջանցիները հայտարարում են, որ Հայաստանի ներկայիս Սահմանադրությունն ունի լեգիտիմության պակաս, նույնը միանգամից կրկնում են թավշիստների բարձրախոսները։
Շատ ծիծաղելի է դիտել, թե ինչպես են սրանք «քրտնում» անհաղթահարելի խնդրից` մարդկանց համոզել, որ փոխեն Սահմանադրությունը (այսինքն՝ համաձայնություն ստանան կամավոր ազգային-պետական ինքնասպանության)։

Շատ հետաքրքիր է նաև հետևել, թե ինչպես են Հայաստանի իշխանություններից լիազորված տարբեր «խոսող գլուխներ» բացահայտ անհեթեթություն ու ապուշություն արտաբերում, փորձելով հիմնավորել ազգադավությունը։
Ընդ որում՝ կասկածում եմ, որ նրանք իբր չեն հասկանում, թե որքան խղճուկ են թվում, երբ «ավագ ընկերների» հանձնարարականով ստիպված են արտաբերել ակնհայտ աբսուրդ, թե իբր «Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված ազգային ինքնությունից ժողովրդի հրաժարվելու դեպքում մենք կստանանք խաղաղություն»։

Ես չգիտեմ՝ հասկանո՞ւմ են արդյոք իշխանությունները Հայաստանի քաղաքացիներին ապուշ համարելու հետևանքները, բայց այն, որ մարդկանց հիմարացնելու գործընթացը թափ է հավաքում, արդեն հասկանալի է բոլորին։

Ամեն դեպքում, մեզ պետք է շատ հանգիստ ու անկաշկանդ, անտեսելով թավշյա թուրքասերների ճնշումները և տեղեկատվական տեռորը, մարդկանց հասցնել մի պարզ ճշմարտություն` խաղաղությունը հայերի կամավոր ինքնասպանության (Սահմանադրության փոփոխության) հաշվին հպարտ քաղաքացիներին միայն մահ, կորուստ և արտագաղթ կբերի, որովհետև Ազգային ինքնասպանությունն անխուսափելիորեն և արագ վերածվում է երկրի ֆիզիկական ոչնչացման:

Արման Աբովյան