Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու

Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու

Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու։

Հիշեցնենք, որ մինչ այդ, նա զբաղեցնում էր նույն գրասենյակի համակարգողի պաշտոնը։ Վիկտոր Սողոմոնյանը, ով 2008 թվականից ղեկավարում էր պաշտոնաթող նախագահ Քոչարյանի գրասենյակը, փետրվարին հայտարարեց հեռանալու մասին։

Միկոյանը Քոչարյանի պաշտոնավարման վերջին տարիներին աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Արարողակարգի բաժնում։