Հայտնի է նախագահի մահվան օրը

Հայտնի է նախագահի մահվան օրը

Տարօրինակ տեղեկատվություն է հայտնվել «Յանդեքս» որոնողական համակարգում։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի անվամբ որոնումների ժամանակ որոնողական համակարգը բերում է մի արդյունք, որտեղ Պորոշենկոյի կենսագրությունն է հետեւյալ վերջաբանով՝ մահացել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին։ Այս մասին գրում է «МК»-ն։ Հետաքրքրական է այն, որ տեղեկատվությունը որոշ ժամանակ անց արդեն ջնջվել էր, սակայն «Յանդեսքից» դեռ բացատրություն չի հնչել, թե ինչու է Պորոշենկոյի «մահվան թվական եւ ամիս ամսաթիվ» նշվել այն դեպքում, երբ նա ողջ է։