Շուրջ 40 չվերթ չեղարկվել է

Շուրջ 40 չվերթ չեղարկվել է

Սոչիի միջազգային օդանավակայանում մառախուղի պատճառով չեղարկվել է գրեթե 40 չվերթ, այս մասին հայտնել են «Աերոդինամիկա» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից։

«Սոչիի օդանավակայանում եւ նրա տարածքում օդերևութաբանական իրավիճակը շարունակում է մնալ բարդ : Մառախուղն ու ցածր ամպերը թույլ չեն տալիս անձնակազմին վայրէջք կատարել օդանավակայանում: Ավիաընկերությունները թռիչքները տեղափոխում են ավելի ուշ ժամանակահատված: 39 չվերթ չեղարկվել է, այդ թվում՝ ավելի վաղ ժամանածներից 4-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաեւ, որ 57 չվերթից երկուսն իրականացվել են կիրակի գիշերը։ Այս պահին 16 ինքնաթիռ գտնվում է պահեստային օդանավակայաններում։ Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են հետաձգված և չեղարկված չվերթների ուղևորների հետ։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ Սոչիում մարտի 18-ին և 19-ին տեղ-տեղ մառախուղ է սպասվում։ Տեսանելիությունը կազմում է 500-1000 մետր։