Էրդողանն ընդունե՞ց պարտությունը

Էրդողանն ընդունե՞ց պարտությունը

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ մարտի 2 -ի ժամը 17:00-ից սիրական Սարաքիբ քաղաքում տեղաբաշխվել են Ռուսաստանի ռազմական ոստիկանության զինված պարեկախմբեր՝ ապահովելու ավտոտրանսպորտի եւ քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը M4 եւ M5 մայրուղիներով: Ավելի վաղ թուրքական կողմը պնդում էր, որ սիրական բանակը Սարաքիբից դուրս է մղվել: Մոսկվա այցին ընդառաջ, այսպիսով, Թուրքիայի նախագահը կարծես թե կանգնում է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում նախաձեռնած ռազմագործողությունը տանուլ տվախ լինելու փաստի առաջ: