Հայտնի են 1990-ականների ամենից հայտնի ֆիլմերը

Հայտնի են 1990-ականների ամենից հայտնի ֆիլմերը

Ամերիկյան Frontier Communications հեռահաղորդակցության ընկերությունը հետազոտություն է անցկացրել աշխարհի 100 երկրում, պարզելու համար, թե որոնք են եղել 1990-ականների ամենից հայտնի ֆիլմերը։

Հետազոտության համար հիմք են հանդիսացել, թե այդ երկրներում տվյալ շրջանի որ ֆիլմերն են ամենից հաճախ փնտրվում որոնողական համակարգերում։

Ըստ այդմ, անցյալ դարի 90-ականների ամենից հայտնի ֆիլմը եղել է «Ֆորեստ Գամպը»։ Երկրորդ տեղում «Տանը՝ միայնակ»-ն է, իսկ լավագույն եռյակն ամփոփում է «Ուրվականը»։ Հնգյակում են նաեւ՝ «Տիտանիկն» ու «Սեւազգեստ մարդիկ»։ Այնուհետեւ գալիս են՝ «Առյուծ արքան», «Ալադդինը», «Տերմինատոր 2»-ը եւ «Արմագեդդոնը»։