Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա քաղաքացու դին

Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա քաղաքացու դին

Մարտի 20-ին, ժամը 15:14-ին  «911» ծառայությանը տեղեկություն է հաղոդվել, որ Լոռու մարզի Քարկոփ համայնքի մոտակայքում՝ Դեբեդ գետում, դի է հայտնաբերվել. անհարժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Քարկոփ գյուղի մոտակայքում գտնող ՀԷԿ-ի ջրարգելակի մոտից դուրս են բերել Մ. Ա.-ի (ծնված 2000թ.) դին: