Ինչ պետք է անի Հայաստանը վերականգնելու համար ԵՄ թռնելու լիզենզիան

Ինչ պետք է անի Հայաստանը վերականգնելու համար ԵՄ թռնելու լիզենզիան

Փաստ է, որ այլևս Հայաստանին Կոնգոյի, Կիրգիզիայի, Լիբիայի, Նեպալի և Սիերրա Լիոնեի և այլ երկրներ թվում թույլ չեն տրվում թռիչքներ դեպի Եվրոպա։ Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանին հարցրեցինք, թե լավ, ունենք այն, ինչ ունենք, իսկ հիմա հնարավո՞ր է ինչ-որ մի բան վերականգնել, որքան ժամանակահատվածում և ինչ ընթացակարգերով։ Ասաց․ «Իհարկե կարող ենք, բայց դրա համար պետք է երկրի իշխանությունները երկրի ավիացիային դեմքով կանգնեն և հասկանան, որ ավիացիան ստրատեգիական ոլորտ է»։

Ինչ ասել է՝ «դեմքով կանգնել», չէ՞ որ դա ընդհանուր հասկացություն է, կոնկրետ ի՞նչ քայլեր ու ընթացակարգեր են նախատեսված։Նավիկ Խաչատրյանի խոսքով՝  ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի աուդիտորները տեսչական այցով գալիս են պլանով։ «Իրենք Հայաստանի համար նախատեսել էին 6 ամիսը մեկը և 2020 թվականին դա վերջացավ։ Ու այնպես չէ, որ այդ կազմակերպությունը դուքյան է, որ դիմես, ասես՝ ախպեր ջան, եկեք։ Դա պետք է արվի, ենթադրաբար եմ ասում, մյուս տարվա մեջ։ Բայց այս կազմակերպությունը երեխա չէ, չես կարող զանգել ասել, որ ախպեր, էն որ 2 ամիս չանցա, հիմա ուզում եմ անցնել, այսինչ, այսինչ բանը արել ենք։ Իրենք ասելու են՝ լավ եք ուզում անել, ցտեսություն ձեզ։ Կամ մենք այդ recivery-ին կանենք էս, էս ժամկետներում։ Ու իրենց հետ աշխատանքը այն չէ, ինչպես պատկերացնում էր Տաթևիկ Ռևազյանն իր նախկին հարցազրույցներում՝ ասելով, որ մենք իրենց հետ շակալադնի հարաբերությունների մեջ ենք»։

Մինչ սղագրում էինք Նավիկ Խաչատրյանի հետ զրույցը, հայտնի դարձավ, որ այսօր հեռավար ռեժիմով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ անցկացված խորհրդատվության ժամանակ Տաթևիկ Ռևազյանը հայտարարել է, որ Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով, և որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022 թ. նոյեմբերին: Այսինքն՝ 2․5 տարի անց։

Ավիացիոն փորձագետի խոսքով՝ ինչ-որ արդյունքի հասնելու համար նախ պետք է հավաքվի փորձառու և ավիացիոն թիմ։ «Հիմնականում՝ օդաչուական կազմերից, ովքեր ունակ կլինեն անցկացնելու այդ աուդիտը, ես անուններ հատուկ չեմ տալիս, որ, նախ, մեկը մյուսից չնեղանա, երկրորդն էլ Հայաստանում նման 14 ինստրուկտոր կա, նրանց անունները, վստահ եմ, որ վարչությունը գիտի։ Բայց, այստեղ մի բայց կա։ Այն, որ նրանց մեծ մասը 60-65 տարեկան են, կարող է չուզենան ուղղակի գան, որովհետև էն աշխատավարձը, որ կուզեն․ դրսում նման կարգի ինստրուկտորըները 15 հազար դոլար աշխատավարձ են ստանում։ Եվ դա ա պետք է անի ողջ իշխանությունը, դա չի կարող անել Ավինյանը կամ վարչապետը, ինձ զանգի, ասի՝ Նավիկ ջան, մի հատ գործերդ թող, գնա ընտեղ։ Ես էլ կասեմ՝ ցտեսություն։ Ու իմ նման լիքը մարդիկ կան։ Բայց երբ Փաշինյանը զանգի, ասի՝ Նավիկ ջան, այս սենց ք․ ․․ մեջ ենք ընկել, եկեք մեզ օժանդակեք, դուրս գանք, ես իմ չափով, իմ ծավալով պատրաստ եմ։ Բայց ես երբեք չեմ եղել ՔԱԿ-ում, երբեք չեմ եղել պետական պաշտոնի, ընդամենը օգտագործելով էն ինֆորմացիան, որ էս 20 տարիներին ձեռք եմ բերել, նաև՝ անվտանգության աուդիտներին մասնակցությանս փորձը, ես կարող եմ խորհուրդներ տալ։ Բայց հասկանամ, որ ինչ-որ մեկը դա գնահատում է» ։

Նավիկ Խաչատրյանը վերջին նախադասոթյունը հենց այնպես չի ասում, քանի որ 2 տարի առաջ՝ հեղափոխությունից անմիջապես հետո ավիացիոն մասնագետների 15 հոգանոց խմբի կազմում Հայաստանի ավիացիոն վիճակի ու վերջին 20 տարում դրան նպաստած պատճառների վերաբերյալ զեկույցի վրա 3 ամիս է ծախսել, «մի հոգի չի կարդացել»։

«Ո՛չ Տաթևիկը կարդաց, ո՛չ Ավինյանը, ո՛չ տարածքային նախարարը, ո՛չ փոխնախարարը, ոչ էլ վարչապետը։ Եվ հիմա էլ, որ նույնն է լինելու, ինչի՞ս է պետք », -ասում է ավիացիոն անվտանգության հարցերով փորձագետը։

Իսկ այդ ամենը  անել Տաթևիկո՞վ, թե առանց։ Նավիկ Խաչատրյանն ասում է․«Ես անձերի վրա չեմ կենտրոանում, բայց Ռևազյանը դժվար թե համաձայնի գալ տաքուկ Դանիայից։ Մանավանդ, որ առաջին իսկ օրից էլ ցույց էր տալիս, որ  շատ է սիրում շատ ճամփորդել, բնական է, պետության հաշվին և քիչ գործ անել»։
Դա, Խաչատրյանի խոսքով՝ պետք է անի ավիացիոն ոլորտում հեղինակություն ունեցող մարդ։