Մեկնարկում է «Արմմոնո» փառատոնը

Մեկնարկում է «Արմմոնո» փառատոնը

Մայիսի 30-ից մինչեւ հունիսի 15-ը կմեկնարկի «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը, որում ընդգրկված է նաեւ «Արմմոնո պլյուսը»։

«Արմոննոյի» թիրախում այս տարի մարզերն են, ներկայացումներ կլինեն Գյումրիում, Արտաշատում, իսկ փառատոնը կբացվի Գավառի թատրոնի բեմադրիչ Արմեն Սաֆարյանի «Կարմիր ծաղիկ» բեմադրությամբ։ Փառատոնը կփակվի Գոռ Համբարձումյանի «Եվ ագռավն ասաց» ներկայացմամբ։ 
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ միջազգային ծրագրերն այս տարի՝ համաճարակով պայմանավորված, կլինեն առցանց։ Ծրագրում ներառված են ներկայացումներ Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Իսրայելից։ 

Փառատոնի ընթացքում կցուցադրվի 20-ից ավելի ներկայացում․ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում Նարինե Գրիգորյանը հանդես կգա Հրանտ Մաթեւոսյանի «Գոմեշը» ներկայացմամբ։ Հայաստանի թատերական գործիչների միությունում Սերգեյ Դանիելյանը կներկայանա «Մոնոֆոբիա» ներկայացմամբ։ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում «Ժենգյալով հաց» ներկայացմամբ հանդես կգա Սրբուհի Բալայանը։