էս տարվա մեր բոլոր արդյունքները ի հեճուկս պետական կառավարման համակարգի են․ Փաշինյան

էս տարվա մեր բոլոր արդյունքները ի հեճուկս պետական կառավարման համակարգի են․ Փաշինյան

«Մենք էլ մեզ դրել ենք սկզբունքայինի տեղ՝ ինչ գիտնականի մի տեղ դնում ես, պարզվում է՝ դիսերտացիայի կեսը կեղծ ա, վերջում էլ դու ես մեղավոր դուրս գալիս՝ ասում ա՝ բոլորինը կեղծ ա, իմն էլ ա կեղծ, էդ խի՞ եք իմ վրա կենտրոնացել։ Ճիշտ ա ասում մարդը, բա էս կեղծիքի միջավայրում ինչքա՞ն ենք կարողանալու ապրել»,-այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ապա նա անցավ ինքնախոստովանությունների՝ նշելով, որ մարդիկ կան, որոնք ի հեճուկս պետական կառավարման համակարգի են աշխատում։

«Եվ ես ասում եմ, որ էս տարվա տնտեսական բոլոր ցուցանիշները և, ընդհանրապես ամեն ինչը արվում ա ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Ես ուղիղ ասում եմ՝ որպես ՀՀ վարչապետ, ինչ հաջողություն և ձեռքբերում մենք էսօր ունենք, ամբողջ 100 տոկոս ի հեճուկս պետական կառավարման համակարգի է, ի հեճուկս»,-զայրացած հայտարարեց վարչապետը։

Նա հիշեց կառավարությունում, իր կաբինետում տեղի ունեցած խոսակցություները, երբ ասել են՝ «այ ցավդ տանեմ, էդ ատկատները, որ փակում եք, դրա արդյունքւոմ մենք էս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու»։

Ապա նորից կրկնեց․ «Այո, ես ասում եմ՝ էս տարվա մեր բոլոր արդյունքները ի հեճուկս պետական կառավարման համակարգի են»։