Հասարակություն

ՊՆ-ի նախկին շենքի մոտ իրավիճակը լարված է. բնակիչներին դուրս են հանում տարածքից

ՊՆ-ի նախկին շենքի մոտ իրավիճակը լարված է. բնակիչներին դուրս են հանում տարածքից

Այս պահին ոստիկանական հսկայական ուժեր են կուտակվել ՊՆ նախկին շենքի մոտ։ Ոստիկանությունը փորձում է շենքից հանել շենքում բնակվող քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ անօթևան մարդիկ, տարբեր պատճառներով տունը կորցրած սոցիալապես անապահով քաղաքացիներ տեղավորվել են լքված կառույցում։

Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, զորամասեր, շենք-շինություններ, հողամասեր, զինավաններ ամրացվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image