Պուտինը կարեւորել է վետերանների հանդեպ պատշաճ վերաբերմունքի ցուցաբերումը

Պուտինը կարեւորել է վետերանների հանդեպ պատշաճ վերաբերմունքի ցուցաբերումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորել է պատերազմի վետերանների հանդեպ պատշաճ վերաբերմունքի ցուցաբերումը ոչ միայն պետության կողմից, այլ նաեւ հասարակության։ Խոսքը հատկապես Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին է։ Հիշեցնենք, որ այս տարի լրացավ Մեծ Հաղթանակի 75-ամյա հոլելյանը։ Պուտինը ընդգծել է, որ վետերանների հանդեպ պատշաճ վերաբերմունքը պետք է արտահայտված լինի ինչպես խոսքով, այնպես էլ հատկապես՝ գործով։ Ռուսաստանի նախագահը նկատել է, որ հարգանքը, ուշադրությունն ու հոգատարությունը վետերանների հանդեպ ցույց կտա գալիք սերնդին, թե ինչպես է պետությունը վերաբերվում այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են ներդրել նույնիսկ՝ հանուն Հայրենիքի, հանուն պետության։